13 նոյեմբեր, 2017 09:28

Ավերիչ երկրաշարժ Իրանում, 140-ից ավելի զոհ

Նոյեմբերի 12-ին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, որի հետևանքով, նախնական տվյալներով, կա ավելի քան 140 զոհ և 1000-ից ավելի վիրավոր։

Հայաստանի արտակարգ իրավիճակներ նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին)։ Երկրաշարժի էպկինետրոնը եղել է Իրան-Իրաք սահմանի Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս՝ օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով: Ստորգետնյա ցնցման Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրաշարժի հետևանքով  ավելի քան 140 հոգի է սոհվել, 1000-ից ավելի մարդ վնասվածքներ է ստացել։