13 նոյեմբեր, 2017 12:15

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: