23 նոյեմբեր, 2017 14:07

Հայաստանի ապագան լավատեսորեն է դիտարկում բնակիչների կեսից քիչը միայն

Հայերը, որպես կանոն, ավելի լավատեսորեն են դիտարկում անձնական ապագան, քան ընդհանուր երկրի՝ Հայաստանի ապագան: Լավատեսության մակարդակը, կարծես թե, կախված է մարդկանց բնակության վայրից. մայրաքաղաքում բնակվողներն ավելի պակաս լավատես են, քան այլ՝ ավելի փոքր համայնքների բնակիչները: Եվ եթե երիտասարդների մեծամասնությունը լավատես է անձնական ապագայի նկատմամբ, ապա Հայաստանի ապագայի նկատմամբ երիտասարդների կեսը վատատես է: