27 նոյեմբեր, 2017 14:49

Նոյեմբերի 28-ին Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարարը

Նոյեմբերի 28-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանության կայքը, այցի ընթացքում նախատեսված են Զարիֆի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Օրակարգում՝ տարածաշրջանային հարցերի, տնտեսական կապերի քննարկում։

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Երևանում Զարիֆը կհանդիպի իրանցի գործարարների և ներդրողների հետ։ Հանդիպումների նպատակն է գտնել Իրանի և Հայաստանի միջև առևտրային համագործակցության խթանման ուղիներ և վերացնել խոչընդոտները։