28 նոյեմբեր, 2017 15:25

Հայաստանն ու Իրանը կարող են օգտագործել ազատ առևտրի գոտիների չիրացված ներուժը․ Զարիֆ

Հայկական և իրանական կողմերը վճռական են վերացնելու երկկողմ համագործակցության խոչընդոտները․ այսօր Երևանում բացված հայ-իրանական գործարար համաժողովին, IRNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Զարիֆի խոսքով՝ Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի մասնավոր հատվածի հետ բոլոր ոլորտներում, օրինակ՝ գեներատորների արտադրության։

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ հավելելով, որ երկու կողմերը կարող են օգտագործել ազատ առևտրի գոտիների չիրացված ներուժը։

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան։ Նախատեսված են իրանցի նախարարի հանդիպումները ՀՀ նախագահի և վարչապետի հետ։

Ստորև՝ հայ-իրանական գործարար համաժողովին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը։