29 նոյեմբեր, 2017 13:13

Ազատամարդ․ ՃՈ տեսախցիկները ներխուժում են անձնական տարածք

«Հովհաննիսյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գագիկ Գրիգորյանը փորձում է վարչական պատասխանատվության ենթարկել Ճանապարհային ոստիկանության տեսուչին, որը ներխուժել է իր անձնական տարածք (ավտոմեքենա)՝ կրծքին ամրացված ձայնագրող սարքով՝ նույնիսկ այն բանից հետո, երբ զգուշացվել է գործողության անօրինականության մասին: Փաստաբանը կիսում է իր փորձը, որը կարող է ուսանելի լինել մյուսների համար: