6 դեկտեմբեր, 2017 08:49

Հայկազ Բաղմանյանն ազատվեց պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պաշտոնից ազատելու մասին։ 

Դեկտեմբերի 5-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ ինքն է հորդորել Բաղմանյանին հեռանալ պաշտոնից, և Բաղմանյանը զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել։

Հարցին, թե ինչն է Բաղմանյանին հեռացնելու պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանել էր՝ «աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»: