6 դեկտեմբեր, 2017 15:07

Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ըստ հաղորդագրության` Աշտարակի, Արտաշավանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում:

«Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,- ասվում է հաղորդագրությունում: