6 դեկտեմբեր, 2017 12:16

Սպասվում է ձյուն

Դեկտեմբերի 6-ի կեսօրին հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ` ձյան տեսքով: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամերից, Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-8-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: