7 դեկտեմբեր, 2017 12:58

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 8-ին հյուսիսային շրջաններում կտեղա թույլ ձյուն։ 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 7-10-ը՝ գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 8-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: