7 դեկտեմբեր, 2017 14:02

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը այսօր՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցի օրը, գրառում է արել, որում պարզաբանել է բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի միջև կապի առկայությունը։ 

«Ի պատասխան առանձին հարցումների, հայտնում ենք, որ 1988թ դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում +19, Կապանում +21, աստիճանի։ Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ ձմռանը երբ եղանակը տաքանում է, մարդկանց մեջ առաջանում է մտավախություն, որ երկրաշարժ կլինի։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դեկտեմբերին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +15․․․+16 աստիճանի, սակայն երկրաշարժ չի եղել։ Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ»,- գրել է Սուրենյանը։

 

Լուսանկարում՝ Սպիտակ քաղաքը խորհրդային շրջանում