Լ. Ալավերդյանը հուսով է, որ հետընտրական շրջանը չի ուղեկցվի բախումներով

Արդեն հինգերորդ անգամն է, որ ունենք ընտրված, բայց չճանաչված նախագահ, ընդ որում` այդ չճանաչված նախագահներիի թիվը գործող նախագահների թվից շատ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«ժողովուրդը համաձայն չէ այլևս, որ լինի այս նոր իշխանությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած է շատ վճռորոշ քայլերի դիմաց, և պետք է հուսանք, որ ոչ բախումնային սցենարներով կընթանա այս ամենը»,- ասաց Ալավերդյանը` հավելելով, որ ինքն այս իրավիճակի ելքը գործող համակարգի հետ համագործակցության մեջ չի տեսնում, այլ խորհրդարանը ցրելու և վերընտրություններ կատարելու մեջ:

«Գործադիր համագործակցությունը վատթարագույն լուծումն է, իսկ ազգային ժողովի լուծարումը կլինի լավագույն լուծումը»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը` նշելով, որ խորհրդարանական ընտրություններում նկարված թվերն են ժողովրդի մեջ դժգոհության ալիք ձևավորել:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանն այն կարծիքին է, որ իշխանությունը հույսը դրել է անընդմեջ պայքարող, երբեք չհոգնող, բայց ոչնչի չհասնող ժողովրդի վրա, սակայն իշխանության այս աղբյուրն էլ արդեն սպառվել է: Վառ ապացույցը, նրա կարծիքով, «Մարիոթում» տեղի ունեցած դեպքն էր, որը մատնանշում էր նաև «միջազգային ինստիտուտների խայտառակ անկումը»:

Մեկնաբանել