13 դեկտեմբեր, 2017 15:09

Ճանաչե՛լ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք․ Էրդողանի կոչը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր միջազգային հանրությանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստին պետության մայրաքաղաք։

«Միջազգային իրավունքի ու հավասարության սկզբունքների մասին հայտարարող երկրներին կոչ եմ անում Երուսաղեմը ճանաչել որպես նվաճման տակ գտնվող Պաղեստին պետության մայրաքաղաք»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլում Իսլամական կոնֆերանս կազմակերպության գագաթաժողովին հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Պաղեստին պետությունը դեռ չճանաչած երկրները «պարտավոր են անել կարևոր այս քայլը՝ հավասարակշռությունը պահպանելու համար»։

Կրեմլը արձագանքել է Էրդողանի կոչին՝ նշելով, որ «այս հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում»։

Այսօր Երուսաղեմի հարցով Ստամբուլում գումարվել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթ գագաթաժողով։