14 դեկտեմբեր, 2017 11:56

«Իսլամական համագործակցության կազմակերպությունը» Արևելյան Երուսաղեմը հռչակել է Պաղեստինի մայրաքաղաք

«Իսլամական համագործակցության կազմակերպությունը» Ստամբուլում գումարված արտահերթ գագաթաժողովի ընթացքում Արևելյան Երուսաղեմը ճանաչել է Պաղեստին պետության մայրաքաղաք։ Այս որոշումն ընդունվել է ի հակակշիռ ավելի վաղ ԱՄՆ-ի ընդունած որոշման, որով Երուսաղեմը ճանաչվել է Իսրայելի մայրաքաղաք։

«Արևելյան Երուսաղեմը հայտարարում ենք Պաղեստին պետության մայրաքաղաք և կոչ ենք անում բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին պետությունն ու Արևելյան Երուսաղեմը որպես նրա նվաճված մայրաքաղաք»,- ասված է գագաթաժողովի արդյունքում ընդունված եզրափակիչ հռչակագրում։ Դրանում նաև նշվում է, որ կազմակերպությունը հանձնառու է մնում «երկպետության վրա հիմնված արդար և համապարփակ խաղաղությանը»։

Երեկ գագաթաժողովի մեկնարկին Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու կոչ էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հայաստանը հայտարարել է, որ Երուսաղեմի հարցում չի պաշտպանում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը։