20 դեկտեմբեր, 2017 14:52

Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով միասնական դիրքորոշմամբ հանդես կգան

Այսօր Բաքվում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հերթական եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես են եկել հայտարարություններով։ Գլխավոր հարցերից մեկը վերաբերել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչմանը։

Նախարարները համակարծիք են, որ «այդ կերպ չէր կարելի լուծել այդ հարցը»։ Նրանք մտադիր են դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի հարցով հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվում Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրություններին ու ղարաբաղյան հակամարտությանը։ Չավուշօղլուի խոսքով՝ ցյուրիխյան արձանագրությունները Հայաստանի ստորագրվել էին «որոշակի պայմաններով»։