25 դեկտեմբեր, 2017 12:44

Ռոհանին Սուրբ ծննդյան առթիվ այցելել է հայ նահատակների ընտանիքներին

Կիրակի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սուրբ ծննդյան տոնի առթիվ այցելել է հայ նահատակներ Էդվին Շահմիրյանի և Ժորժ Քեշիշ Հարությունյանի ընտանիքներին:

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Ռոհանին շեշտել է հայ նահատակների ընտանիքների անձնազոհությունն ու համբերությունը։ Իրանի նախագահի խոսքով՝ Իրանում «բոլոր կրոններն ու էթնիկ խմբերը սատարում են միմյանց ուրախության և տխրության պահերին»։

Ռոհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը մշտապես շնորհակալ է իր հայ քաղաքացիներին և նրանց համարում «վստահության արժանի, աշխատասեր և ազնիվ մարդիկ, որոնք սիրում են իրենց երկիրը»։ 

Էդվին Շահմիրյանն ու Ժորժ Քեշիշ Հարությունյանը զոհվել են 1980-1988թթ. իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ։