27 դեկտեմբեր, 2017 17:49

Տոնածառ՝ պլաստիկ շշերից

Տոնածառը Ամանորի գլխավոր զարդն է: Խանութներում վաճառվում են արհեստական կամ բնական եղևնիներ: Շատերը գնում են բնական եղևնի և տոներից հետո դեն նետում այն: Բնապահապան Անի Խաչատրյանն առաջարկում է պատրաստել տոնածառ` պլաստիկ շշերից: Նրա խոսքով` պլաստիկ շշերը թափելու և շրջակա միջավայրն աղտոտելու փոխարեն կարելի է ստանալ պիտանի աքսեսուարներ: Անիի կարծիքով` այս կերպ կկանխվի նաև անտառներից բնական եղևնի կտրելու ավանդույթը: