Հուլիսի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է 330 նոր դեպք և 162 առողջացած․ ԱՆ

Հուլիսի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է 330 նոր դեպք և 162 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայաստանում մինչև օրս գրանցված ընդհանուր դեպքերի թիվը 28 936 է։