Երևանում դիմակ բաժանող կետեր են ստեղծվել

Երևանում ստեղծվել են հատուկ կետեր, որտեղ քաղաքացիների դիմակ են բաժանում․ այս մասին գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ վարչապետի աշխատակազմի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ՝ Երևանում հայտնվել են այսպիսի կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները։

Այս պահին Երեւանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաև մարզերում»,- գրել է Փաշինյանը։

Մեկնաբանել