Որտեղ կարելի է մեկնել և որտեղից ժամանել Հայաստան առաջիկա օրերին․ Քաղավիացիայի ցանկը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթների ցանկը, որը ներկայացվում է ստորև․

Հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա չվերթը Ural ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:45):

Հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար չվերթը Ural ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:25):

Հուլիսի 8-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45):

Հուլիսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 15:00):

Հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 14:00):

Հուլիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:45):

Նշվում է, որ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: