20 հազ․ դրամ տուգանք՝ բաց, 50 հազ․ դրամ՝ փակ տարածքում դիմակ չկրելու համար. նոր նախագիծ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է փոփոխություն կատարել վարչական իրավախախտման մասին օրենսգրքում և խստացնել բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքի չափը։

Տուգանքի չափը բաց տարածքում դիմակ չկրելու համար կկազմի 20 հազ․ դրամ՝ 10 հազ․ փոխարեն, իսկ փակ տարածքներում կկազմի 50 հազ․ դրամ՝ 20 հազ․ փոխարեն։ 

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ինչպես կանխարգելել հակահամաճարակային կանոններից մասնավորապես դիմակի չկրելու կամ սխալ կրելու դեպքերը, այնպես էլ օպերատիվ իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հետ կապված գործերով վարույթները:

#ՍիվիլՆեթ #Լուրեր