Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել հայաստանյան փոքր բիզնեսներին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքան իր էջում կոչ է արել մասնակցել դրամահավաքին, որի նպատակն է օգնել Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում խնդիրների առերեսված փոքր բիզնեսներին։

«Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է, և բազմաթիվ փոքր ընտանեկան բիզնեսներ հայտարարել են արտադրության՝ մինչև 90 տոկոս կրճատման և աշխատողներին աշխատանքից ազատելու մասին»,- գրել է նա՝ կցելով Armenia Support Fund-ի էջը։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց «Փարոս» հիմնադրամի հետ, որը գործակցում է Armenia Support Fund-ի հետ։ Հիմնադրամից պատասխանեցին, որ տեսել են Քիմ Քարդաշյանի գրառումը և կոչի արդյունքների մասին կարող են մեկնաբանություն տալ ավելի ուշ։

Լուսինե Վարդանյան