Քոչարյանին առնչվող գործով ՍԴ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով Սահամանդրական դատարանում հուլիսի 7-ին նախատեսված նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել են Սահմանադրական դատարանից: 

Սահմանադրական դատարանի այսօրվա նիստերի օրակարգում ընդգրկված է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը: 

Քվորումի բացակայությունը պայմանավորված է հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով, համաձայն որոնց՝ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ 12 տարի և ավելի տարիներ պաշտոնավարած ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցվել են: 

Այդ փոփոխությունների ընդունումից հետո Հրայր Թովմասյանը և ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը արձակուրդ վեցրեցին։ Այսպիսով ՍԴ 9 դատավորներից 5-ը բացակայում են։

Սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ վերցրեցին ՍԴ ներկայացված դիմումները։

#ՍիվիլՆեթ #Լուրեր