10 հունվար, 2018 13:32

Ազատամարդ․ Հաշմանդամություն ունեցողների բուժման գումարը գնում է վերանորոգմանը

Երևանում հաշմանդամություն ունեցողների «Երազի տուն» վերականգնողական կենտրոնի ղեկավար Միսաք Դարբինյանը չի կարողանում ստիպել «Վեոլիա Ջուր» ընկերությանը վերանորոգել կենտրոնին կից դիտահորը, ինչի պատճառով կեղտաջրերը հաճախ պատճառ են դառնում, որ վերականգնողական գործընթացը կանգ է առնում: Միսաքը պարբերաբար ստիպված վճարում է խնդիրը ժամանակավոր լուծելու համար, մինչդեռ այդ գումարը կարող էր ծառայել հաշմանդամներին: «Վեոլիա Ջուր» ընկերության հետ նամակագրությունը, նրա խոսքով, արդյունք չի տալիս։