11 հունվար, 2018 19:56

«Սասնա ծռեր» խմբավորման աջակիցները փողոցներ փակեցին

«Սասնա ծռեր» խմբավորման աջակիցներն այսօր երթ անկացրին Երևանում և մի քանի րոպեով փակեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նրանք պահանջում էին լուծում տալ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խնդրին։ Խմբավորման այս երկու անդամները արդեն 25 օր է, ինչ հացադուլի մեջ են, պահանջում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։