11 հունվար, 2018 13:48

Աջ ղեկ․ շահագործել կարելի է, ներմուծել՝ ոչ․ կառավարությունը որոշումն ընդունեց

Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով առաջարկվում է արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը: Որոշումներով սահմանվում է նաև ՀՀ մինչև 2018 թ. ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը: Գործող սեփականատերերը, ըստ որոշման, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները: