12 հունվար, 2018 17:54

ՀՀ-ից ստացված փոխհատուցումը Ալեքսանդր Արզումանյանը կուղղի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»․ Tert.am

ՄԻԵԴ վճռով Հայաստանի իշխանություններից փոխհատուցման գումարները ստանալուց հետո Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը դրանք ուղղելու է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»․ այս մասին նա ասել է tert.am-ի հետ զրույցում։

Արզումանյանի խոսքով՝ փոխհատուցումն ունի «բացառապես խորհրդանշական նշանակություն, քանի որ իր համար կարևոր էր ոչ թե վճռի նյութական կողմը` Հայաստանի Հանրապետությունից գումար պահանջելը և ստանալը, այլ բարոյական կողմը` այն, որ իրեն կալանավորել էին առանց պատշաճ հիմնավորման»,- նշել է Ալեքսանդր Արզումանյանը:

Դեսպանը, «համենայնդեպս, վստահ է, որ այս վճիռը ևս կծառայի մեր երկրում արդարադատության մակարդակի բարձրացմանը»։

Ավելին՝ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրեց Ալեքսանդր Արզումանյանին վճարել 2500 եվրո։