12 հունվար, 2018 15:29

Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հեռանալ ՀՖՖ նախագահի պաշտոնից

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ և միայն իրեն է տեսնում այդ պաշտոնում․ այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։ 

Հայրապետյանն ասաց, որ «եթե կան մարդիկ, որոնք ուզում են ստանձնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, թող ծրագիր ներկայացնեն և ընտրվեն»։ 

«Պատրաստվում եմ իմ ծրագրերը կատարել ու կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է իմ ստեղծածի վրա ավելի լավ աշխատել», - հայտարարեց Հայրապետյանը՝ նշելով, որ եթե որևէ մեկը «կասկածում է իր խոսքի տերը լինելու կամ իր տղամարդկային հատկությունների վրա՝ թող ուշադիր ուսումնասիրի իրեն»։ 

Պաշտոնյան վստահեցրեց, որ երբեք չի դրժել իր խոսքը և հորդորեց «ընկերական խոսակցությունները չդարձնել մատի փաթաթան»։