23 հունվար, 2018 16:06

Ազատամարդ․ Քաղաքապետարանին հաղթողը

Երևանի բնակիչ, գործարար Տիգրան Սարգսյանը երկու տարի առաջ քաղաքապետարանի կողմից տուգանվել էր իր ընկերության գրասենյակի դիմացի ձյունը չմաքրելու համար: Դատական մի քանի ատյան անցնելուց հետո քաղաքապետարանը ստիպված վերադարձրել է գանձված գումարը և վճարել դատական ծախսերը: Այդ գումարը Տիգրանը ծախսել է ի բարօրություն համայնքի: