12 փետրվար, 2018 08:50

Հադրութ, 1988-ի փետրվարի 12․ ինչպես սկսվեց Շարժումը

1988 թվականի փետրվարի 11-ին Ստեփանակերտում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզկոմի բյուրոյի նիստ, որի ընթացքում որոշվեց ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաև մարզկենտրոն Ստեփանակերտում փետրվարի 12-ին անցկացնել կուսակցական և տնտեսական ղեկավարների հանդիպումներ, արձանագրություններ կազմելով դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա։

Հադրութի հանդիպումը վերածվեց հանրահավաքի։ Արցախյան շարժման Հադրութի ներկայացուցիչներից Գագիկ Ավանեսյանը և Մարգարիտա Սարգսյանը վերհիշում են ուղիղ 30 տարի առաջ տեղի ունեցածը, ինչպես նաև՝ դրան նախորդած իրադարձությունները, այդ թվում 1985-ի ստորագրահավաքը, երբ հադրութեցի ակտիվիստները, օգտվելով Գորբաչովի հայտարարած Պերեստրոյկայից ու Գլասնոստից, ստորագրահավաք էին կազմակերպում, որպեսզի ալեհավաք տեղադրվի և հնարավոր լինի Խորհրդային Հայաստանի հեռուստատեսությունը դիտել նաև Հադրութում։

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Անի Գրիգորյանը, Արմեն Մկրյանը և Գևորգ Հարոյանը այցելել են Հադրութ։