12 փետրվար, 2018 17:55

Սաակաշվիլիին առևանգել են Կիևում․ լրատվամիջոցներ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ այսօր նրան դիմակավոր անձինք առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ։ Տեղեկությունը տարածվել է լրատվամիջոցներում։

Սաակաշվիլիի էջում տեսանյութ է հրապարակված, որը, ըստ գրառման, ականատեսներից մեկն է նկարել։

Փետրվարի 12-ին Կիևի դատախազությունը Սաակաշվիլիին կանչել էր հարցաքննության, ինչին ի պատասխան Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում ներկայանալ դատախազություն: