12 փետրվար, 2018 15:01

Սերժ Սարգսյանը «չի կարծում», թե Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների պատճառը ԼՂ հարցն է․ Tert.am

Ադրբեջանի նախագահական ընտրությունները ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին տեղյակ եմ․ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանում տեղի  ունենալիք ընտրությունները կես տարով առաջ բերելու հարցը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ 

Սերժ Սարգսյանն ասել է, որ չի կարծում, թե «դա է իրական պատճառը»։ 

«Չեմ հավատում, թե Ադրբեջանում  հանկարծ անհագուրդ ցանկություն է առաջացել ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու: Նախկինում` նախորդ տարիներին, Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ կարող ենք խոսել կորցրած հնարավորությունների մասին: Անկախ նրանից՝ նախագահական, թե խորհրդարանական կլինեն ընտրությունները, արտահերթ կլինեն, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն մեկ պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների նկատմամբ»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

***

Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցը: