13 փետրվար, 2018 18:50

Բաց, սահմանադրական շարժում էր՝ վերակառուցման դրոշի տակ․ Մանվել Սարգսյան

Շարժում-88-ը, որի 30-ամյակը այս օրերին նշվում է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, սկսվել է 1988-ից գրեթե երեք տարի առաջ, երբ Խորհրդային Միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը խոսեց վերակառուցման և հրապարակայնության՝ պերեստրոյկայի ու գլասնոստի մասին։ Մասնագիտությամբ ճարտարապետ Մանվել Սարգսյանը կագնած է եղել Շարժման ակունքներում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ նա վերհիշում 1985-88 թվականները և այդ օրերի առանցքային դեմքերին՝ Իգոր Մուրադյան, Էմիլ Աբրահամյան, Արկադի Կարապետյան, Ալեքսան Հակոբյան, Համբարձում Գալստյան, Արթուր Մկրտչյան։