13 փետրվար, 2018 18:16

Բողոքի ակցիայի մասնակիցներին քաղաքապետարանից հեռացրեցին

Երևանի քաղաքապետարանի դիմաց ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ բողոքի ակցիա է տեղի ունենում:

Բողոքի ակցիա իրականացնողների մի մասին հաջողվեց ներխուժել քաղաքապետարանի շենք, սակայն ոստիկանները վերջիններիս հեռացրեցին այնտեղից:

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամների ու Հանրապետական խմբակցության անդամների միջև։

Օրակարգի հարցերից մեկի քննարկման ժամանակ «Երկիր Ծիրանի»-ի անդամները կոյուղաջրերով լցված տարաներով շարժվել են դեպի Տարոն Մարգարյանը։

Հանրապետականները նրանց թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետին, որից հետո սկսվել է ծեծկռտուք, ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանի»-ի կանանց։