13 փետրվար, 2018 12:39

Երևանի ավագանու նիստին ծեծկռտուք է տեղի ունեցել

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստին ծեծկռտուք է տեղի ունեցել «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամների ու Հանրապետական խմբակցության անդամների միջև։

Օրակարգի հարցերից մեկի քննարկման ժամանակ «Երկիր Ծիրանի»-ի անդամները կոյուղաջրերով լցված տարաներով շարժվել են դեպի Տարոն Մարգարյանը։ Հանրապետականները նրանց թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետին, որից հետո սկսվել է ծեծկռտուք, ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանի»-ի կանանց։  Կոյուղաջուրը բերվել էր Նուբարաշեն ՔԿՀ-ին հարող տարածքից, որտեղ վթարված է կոյուղատարը: Այս պահին ավագանու նիստն ընդմիջված է, քաղաքապետարան են եկել բժիշկներ ու ոստիկաններ։

Լուսանկարն ու տեսանյութը՝ «Հայկական ժամանակ»-ի։