13 փետրվար, 2018 16:48

Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հենի ընկերուհին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նա հայտնվել էր կոռուպցիոն խոշոր սկանդալի կենտրոնում։

Չհվե Սուն Սիլը պետք է նաև վճարի 18 մլրդ հարավկորեական վոնի տուգանք (16,6 մլն դոլար)։

Սիլը տարիներ շարունակ նախագահ Պակ Կըն Հենի խորհրդականն էր, որը 2017-ի մարտին իմփիչմենթի է ենթարկվել։

Դատախազությունը Սիլին մեղադել է նրանում, որ խոշոր բիզնեսին ապօրինաբար ստիպել է բազմամիլիոնանոց նվիրատվություններ անել իր հետ կապ ունեցող ոչ կառավարական ֆոնդերում։

 

Ավելին՝ Հարավային Կորեայի՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող նախագահը պաշտոնանկ արվեց