14 փետրվար, 2018 17:22

Գարշահոտություն․ Նուբարաշենից՝ քաղաքապետարան

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կոյուղին վնասված է, գարշահոտությունն ու կոյուղաջրերը տարածվում են տարածքում: Համայնքի բնակիչներն ասում են՝ 3-5 տարի է՝ գարշահոտության մեջ են ապրում: Խնդրի լուծումը, նրանց խոսքով, կախված չէ մեծ ծախսերի հետ, սակայն պատկան մարմիններն այս տարիներին որևէ լուծում չեն գտել: Փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նիստին ապակյա տարաներով Նուբարաշենի կոյուղաջրերից էին բերել, ինչն էլ դարձել է ծեծկռտուքի պատճառ։