16 փետրվար, 2018 16:11

Արթուր Մկրտչյան․ Արցախյան շարժման սյունը՝ կնոջ հիշողություններում

Արցախյան շարժման ականավոր գործիչներից Արթուր Մկրտչյանը մեծ դեր  է ունեցել շարժման նախաձեռնության և զարգացման մեջ։

Ազգագրագետ, ծնունդով Հադրութից Մկրտչյանը, չնայած լինելով երիտասարդ,  կանխատեսել էր Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալու անդառնալի հետևանքները, ինչն էլ նրան մղել էր ստանձնելու երկրամասի ազատագրումն ու պաշտպանությունը։  

Արթուր Մկրտչյանը 1992թ․ հունվարին դարձավ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահը, սակայն նրա նախագահությունը տևեց ընդամենը չորս ամիս։ Ապրիլին նա սպանվեց։

ՍիվիլՆեթի Անի Գրիգորյանը Ստեփանակերտում հանդիպել է Արթուր Մկրտչյանի կնոջը՝ Գոհար Մկրտչյանին և զրուցել նրա հետ։