20 փետրվար, 2018 11:21

Մի կոնֆետի պատմություն. վերհիշելով 1988֊ը

Լրագրող, հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը երեսուն տարի առաջ` 1988 թվականի փետրվարին, Ազատության հրապարակում մասնակցում էր ղարաբաղյան շարժման հանրահավաքներին: Այդ ժամանակ ուսանող էր և հանրահավաքներին մասնակցելու փորձ չուներ: 1988-ի սկզբներին սկսված զանգվածային ցույցերը կոչ էին անում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերամիավորել Խորհրդային Հայաստանի հետ։ Լուսինեն պատմում է այդ օրերի հանրահավաքներին մասնակցելու, հիշողությունների և դժվարությունների մասին: