22 փետրվար, 2018 17:35

Բակային այգին՝ վտանգի տակ

Քանաքեռի Ծարավ Աղբյուրի բնակիչներն անհանգստացած են իրենց շենքի դիմաց գտնվող կանաչ այգու ճակատագրով: Այգին տասնամյակներ շարունակ խնամել են սեփական ձեռքով։ Այգին 2007 թվականին աճուրդի է հանվել և վաճառվել, իսկ 2014 թվականին վերավաճառվել է։ Գնորդը ցանկանում է ծառերը հատել և տարածքում շինարարություն սկսել, իսկ բնակիչները հասել են մինչև դատարան։