22 փետրվար, 2018 10:52

Գորբաչովը և Շարժում 88-ը Գյումրիում․ Վլադիմիր Հարությունյան

Շարժում-88-ը համաժողովրդական էր բառի լայն իմաստով։ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու համազգային շարժումը գյումրեցի դասախոս, դոկտոր Վլադիմիր Հարությունյանի համար սկսվել էր 1984-ին, երբ առաջին անգամ մի քանի դասախոսների հետ այցելեց Մարտակերտ։ 1984-87 թվականներին նա Արցախում ծանոթացավ Արթուր Մկրտչյանի, Էմիլ Աբրահամյանի, Մանվել Սարգսյանի, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ Հարությունյանը հիշում է այդ օրերը, ինչպես նաև երկրաշարժից հետո ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի այցը Հայաստան։