27 փետրվար, 2018 21:31

Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը մարտի 1-2-ի դեպքերի համար կրկնակի է․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը 2008թ․ մարտի 1-2-ի դեպքերի համար կրկնակի է, քանի որ նա եղել է բարձաստիճան պաշտոնյա՝ վարչապետ, և երկրորդ՝ այդ դեպքերից հետո դարձել է երկրի նախագահ։