12 մարտ, 2018 22:28

Արամ Ա-ն Կարեն Կարապետյանին ընդունել է «որպես տան զավակ»

Պաշտոնական այցով Լիվանանում գտնվող Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել է Անթիլիաս, հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։

«Հանդիպումից առաջ Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Արամ Ա Կաթողիկոսի հետ քննարկեցինք Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր: Նրան ներկայացրի Հայաստանի տնտեսական ներկայիս իրավիճակը և վերջին շրջանի տնտեսական աճի ուղղությամբ արձանագրված ցուցանիշները։ Նաև անդրադարձա հայ համայնքի ներկայացուցիչներին հետաքրքող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ՀՀ տնտեսական օրակարգին, ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարներին, Հայաստան-Եվրամիության փոխգործակցությանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել Կարեն Կարապետյանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում նշված է, որ Արամ Ա կաթողիկոսը վարչապետ Կարապետյանին ասել է, որ նրան չի ընդունում որպես հյուր, այլ որպես տան զավակ։

Վարչապետ Կարապետյանն այսօր Լիբանանում ավելի վաղ հանդիպում է ունեցել վարչապետ Սաադ Հարիրիի, նախագահ Միշել Աունի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ։