12 մարտ, 2018 11:53

Մարտի 12-17-ին Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ վարժանքներ

Մարտի 12-17-ին Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ լայնամասշտաբ զորավարժություններ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, հղում անելով ՊՆ-ին, վարժանքներում կներգրավվի շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զրահատեխնիկա:

Բացի նշված զինտեխնիկայից կներգրավեն շուրջ 1000 միավոր հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիոն տեխնիկա:

Վարժանքների պլանի համաձայն՝ ադրբեջանական զինուժը պետք է կանգնեցնի պայմանական հակառակորդի հարձակումը, հակահարված հասցնի և վերականգնի իր վերահսկողությունը ձեռնտու հատվածներում։ Վարժանքներն անցկացվելու են «լեռնային բարդ պայմաններում»։