12 մարտ, 2018 16:49

Մոսկվա-Գյումրի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», վկայակոչելով РЕН ТВ-ն, որոշումը կայացրել է ինքնաթիռի հրամանատարը` ոչ ադեկվատ ուղևորի պատճառով: Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը: