13 մարտ, 2018 17:00

Թրամփը պաշտոնանկ է արել պետքարտուղար Թիլերսոնին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, նրան կփոխարինի Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) տնօրեն Մայք Պոմպեոն, հաղորդում է Washington Post-ը։

Հաղորդվում է, որ ուրբաթ օրը Թրամփն առաջարկել է Թիլերսոնին հեռանալ։ Վերջինս ընդհատել է աֆրիկյան շրջագայությունը և վերադարձել Վաշինգտոն։

Պոմպեոն կստանձնի պետքարտուղարի պաշտոնը։ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար է դառնում կառույցի փոխտնօրեն Ջինա Հասպելը։

Թրամփը գրառում է արել Թվիթերում, որում նշել է, որ Պոմպեոն «ֆանտաստիկ գործ կանի»։ Նա շնորհակալություն է հայտնել Թիլերսոնին ծառայության համար։