13 մարտ, 2018 14:07

Նոր զեկույցը հարցականի տակ է դնում Հյուսիս-հարավ ճանապարհի արդյունավետությունը

«Հրայր Մարուխյան» հիմնադրամի աջակցությամբ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը վերլուծություն է հրապարակել Հյուսիս-հարավ ճանապարհային ﬕջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակի և խնդիրների մասին։ 

2012թ․ հայտարարված ուսում­նասիրությունների համաձայն՝ Հյուսիս-հարավ 556 կմ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագի­րը գնահատվել էր 962 մլն դոլար, որից 500 մլն-ի չափով պետք է վարկավորեր Ասիական զարգացման բանկը, Հայաստանի կողմից համաֆինանսավորումը կազմելու էր 115 մլն դոլար և այլն: Ծրագրի ֆինանսավորման համար արդեն 72 մլն եվ­րո է հատկացրել Եվրոպական ներդրումային բանկը, 100 մլն դոլար էլ՝ Եվրոպական զարգացման բանկը:

2017թ․ սեպտեմբերին տրանսպոր­տի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ վերջին հաշվարկների համաձայն՝ ներդրումային ծրագիրը կարժենա մոտ 2 մլրդ դոլար։ Սա, ըստ վերլուծության, հարցա­կանի տակ է դնում այս ծրագրի նպատակահարմարությունը և տնտե­սական արդյունավետությունը: Վերլուծության հեղինակները հիշեցնում են, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ռազմավարական ծրագրի համար տարբեր գնահատականներով անհրաժեշտ է մոտ 2,5-3 մլրդ դոլար:

Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքի վրա, որ Վրաստանի և Իրանի հետ համաձայնեցված չէ Հյուսիս-հա­րավ ճանապարհային միջանցքին համանման ճանապարհի կառուց­ման հարցը: Բացի այդ, բավարար հիմ­նավորված չէ, թե ինչու ներդրու­մային ծրագիրը սկսվեց Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ համե­մատաբար լավ վիճակում գտնվող ճանապարահատվածների շինա­րարությամբ, մյուս կողմից մասնագետները բավարար անվտանգ չեն համարում սահմանի մոտով՝ Երասխով, հյուսիս-հարավ ճանապարհի անցկացման մոտեցումը:

Ի շարս այլ խնդիրների, ուշադրություն է հրավիրվում արդեն իսկ կառուցված ճանապարհահատվածների ցածր որակի վրա։

Վերլուծության հեղինակները, այնուամենայնիվ, նշում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի, և այն պետք է ավարտին հասցնել՝ հաշվի առնելով արձանագրված խնդիրները:

Առաջնահերթ քայլեր՝ ըստ զեկույցի

- քննարկել ծրագրի ներդրումային արդյունավետությունը,

- վերանայել իրենց գործում թերացած ընկերությունների շինարարական պայմանագրերը (այդ թվում՝ ենթակապալառուների և մատակարարնե­րի) և/կամ ամբողջովին նոր միջազգային տենդերներ հայտարարել,

- ներդնել շինարարական ընթացիկ աշխատանքների հասարակական և խորհրդարանական վերահսկողության, հաշվետվողականության, վնասի գնահատման և վերականգման առավել արդյունավետ և թա­փանցիկ մեխանիզմ­ներ:

«Ն­կա­տի ու­նե­նա­լով ՀՀ պե­տա­կան պարտք և ՀՆԱ հա­րա­բե­րակ­ցու­թյան ներ­կա մա­կար­դա­կը (շուրջ 59 տո­կոս)՝ Տ­րանշ 4.-ն և/կամ Տ­րանշ 5.-ը ա­վարտին հասց­նե­լու հա­մար նպա­տա­կա­հար­մար է ընտ­րել ներդ­րող-շի­նա­րա­րա­կան կազ­մա­կե­րու­թյուն (կազ­մա­կեր­պու­թյուն­ներ), ո­րը ոչ միայն բարձր ո­րա­կով կիրա­կա­նաց­նի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը, այլև իր սե­փա­կան մի­ջոց­նե­րը կներգ­րա­վի»,- նշված է վերլուծությունում:

Վերլուծությունն ամբողջությամբ կարդացե՛ք այստեղ։