14 մարտ, 2018 15:56
Մետաղներ Նոյեմբերյանում․ ովքե՞ր են հանքարդյունաբերական ընկերության տերերը
«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը մտադիր է Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել։ Այս ընկերությունը, որ ռուսական «Պոլիմետալ» խմբի մաս է, ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն և կապար է որոնելու Տավուշի և Լոռու մարզերում, մասնավորապես՝ Նոյեմբերյան, Կողբ, Ալավերդի և Շնող բնակավայրերի մոտ։ Երկրաբանահետախուզական աշխատանքներն ընդգրկելու են 18 000 հա անտառածածկ տարածք։ Այս լուրն արդեն իսկ բուռն հակազդեցություն է առաջացրել Հայաստանի բնապահպանների, քաղաքացիների և ազդակիր համայնքների բնակիչների շրջանում։ ՍիվիլՆեթը պարզել է, թե ովքեր են կանգնած այս ընկերության հետևում։