14 մարտ, 2018 13:52

Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելը միակ նպատակը չէ․ Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Հայաստանում այսօր Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու, իշխանափոխություն իրականացնելու և նոր որակի հանրապետություն կերտելու միակ ճանապարհը փողոցն է։ Մարտիրոսյանը և մի շարք գործիչներ ու կազմակերպություններ նախաձեռնել են հանրահավաքների շարք՝ կանխելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Նրանք իրենց նախաձեռնությունը կոչել են «Հանուն Հայաստան պետության ճակատ»։