15 մարտ, 2018 15:03

Հայաստանի չորս հարևանների ԱԳ նախարարները հավաքվել են Բաքվում

Բաքվում մեկնարկել է Հայաստանի չորս հարևաններ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտաքին գործերի նախարարներ Միխեիլ Ջանելիձեի, Մևլութ Չավուշօղլուի, Էլմար Մամեդյարովի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի քառակողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, հանդիպման օրակարգում է չորս երկրների միջև համագործակցության խթանումը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում կապերի ամրապնդման համար։ 

Բաքվում Զարիֆը լրագրողներին ասել է, որ սա առաջին հանդիպումն է նման քառակողմ ձևաչափով։ Նախկինում հանդիպումներ էին եղել միայն Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև։